Գյումրիում վթարային շենքից քարաթափում է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 2, 2012 12:38
Մարտի 1-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղուկասյան 29 շենքից տեղի է ունեցել մասնակի քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ դա 1960 թ. կառուցված և ներկայումս 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող եռահարկ շենքը է:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը:
Փրկարարներն իրականացրել են վտանգավոր գոտու սահմանազատման և բնակիչների հրահանգավորման աշխատանքներ:






Facebook
Tweet This
Email This Post
