Իրանում մեկնարկել են պառլամենտական ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 10:59

Երկրի 48 մլն ընտրող այսօր մասնակցելու է պառլամենտական ընտրություններին. որոշվելու է, թե ով պառլամենտում 290 տեղ կզբաղեցնի: Իրանի հիմնական ընդդիմադիր խմբերը, որոնց առաջնորդները տնային կալանքի մեջ են, կոչ են անում բոյկոտել ընտրությունները: Սա Ահմադինեջադի վերընտրվելուց հետո (2009) առաջին համազգային հարցումն է:

Գործող իշխանությունների որոշման համաձայն, միջազգային դիտորդներին երկիր չեն թողել քվեարկությունը վերահսկելու համար: Ինչպես հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ  այաթոլլա  Համենեին, ընտրողների այդչափ մեծաթիվ ակտիվ մասնակցությունը հարված է Միացյալ նահանգներին ու նրանց արևմտյան դաշնակիցներին:

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply