Համբարձում Տոնոյանը` Ֆրանկոֆոնիայի խաղերի արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 30, 2009 17:23
Բեյրութում մեկնարկած ֆրանկոֆոնիայի` ֆրանսերեն գործածող կամ դպրոցներում դասավանդվող երկրների խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալն են նվաճել:
66 կգ քաշայինների պայքարում պարտվելով միայն եզրափակչում՝ արծաթե մեդալի է արժանացել Համբարձում Տոնոյանը: Ցավոք, մեր երկրի ձյուդոիստներից անհաջողության են մատնվել 60 կգ քաշային Արթուր Սրապյանը և 81 կգ քաշային Գարիկ Գևորգյանը:






Facebook
Tweet This
Email This Post
