Փակ են Սելիմի լեռնանցքը և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 2, 2012 10:42

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ալագյազ-Ռյա Թազա և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

***
Մարտի 2-ի, ժամը 08.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

Դիտվել է 6383 անգամ:
Print Friendly

Leave a Reply