Քաղցկեղով հիվանդ կինը մահից առաջ երեխաների համար գիրք է գրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 10:35

Երբ բժիշկները Քեյթ Գրինին ախտորոշեցին կրծքագեղձի քաղցկեղի վերջին փուլ, կինը որոշեց  մահից առաջ մի ձեռնարկ գրել իր որդիների համար:

Այդպիսով 38-ամյա կինը որոշեց  յուրօրինակ կապ հաստատել իր 6-ամյա Ֆինի ու 7-ամյա Ռիֆի հետ անգամ մահից հետո:

Քեյթն իր մտադրության մասին պատմեց ամուսնուն ու երեխաների հորը, որ մտադիր է «Մայրիկի ցուցակը» վերնագրով գիրք գրել, որի յուրաքանչյուր գլխում  առաջին դեմքից  մի ուղերձ կլինի  որդիներից մեկին կամ մյուսին:

«Ես իսկապես շատ եմ ցանկանում, որ նրանք  զգան, որ մայրիկն անգամ մահից հետո է իրենց կողքին»,- ասել էր կինը:

Այսպիսով, կինը ցանկացավ այդ կերպ մեղմել ընտանիքի կորուստը:

Նա սկսեց իր գրքի վրա աշխատել 2009-ի դեկտեմբերի 27-ից: Գրքի 100 գլխում հոգատար մայրիկը 100 խորհուրդ է տալիս իր որդիներին: Աշխատանքն ավարտեց  մահից մի քանի օր առաջ, իսկ  հունվարի 20-ին (2010) նա մահացավ: Ամուսինը գիրքը հանձնեց հրատարակչություն, որպեսզի որդիները միայնություն չզգան: Բրիտանական հրատարակչությունը 200 000 դոլար հատկացրեց  հրատարակման համար: Իսկ երեկ կայացավ գրքի շնորհանդեսը:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply