Քնաբեր օգտագործողները վտանգում են կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 10:23

Այն կանայք ու տղամարդիկ, ովքեր քնի խնդիրներ ունեն ու դրա համար ժամանակ առ ժամանակ քնաբերներ են ընդունում, վտանգում են ոչ միայն իրենց առողջությունը, այլև  կյանքը:

Արևմուտքի մասնագետները  հաստատում են, որ տարեկան 18 դեղահաբից պակաս ընդունողների մոտ զգալիորեն մեծանում է վաղաժամ մահացության նկատմամբ նախատրամադրվածությունը (գրեթե 3,6 անգամ ավելի, քան չընդունողների մոտ): Վայոմինգի ու Կալիֆոռնիայի մասնագետների կատարած հետազոտությամբ հաստատվել է, որ քնաբերների չափաբաժնի ավելացման հետ մեծանում է նաև մահացության ռիսկը: Բացի այդ, դեղահաբերի չարաշահումը հղի է քաղցկեղային հիվանդություններով հիվանդանալու հավանականությամբ:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply