Կիպրոսում տատիկները չարաշահում են մոլախաղերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 9:48


Այսօր Կիպրոսի 40 տարեց բնակչուհիներ  (70-98 տարեկան)  դատարան ներկայանալու ծանուցումներ են ստացել: Դատը տեղի է ունենալու մարտի 10-ին:

Տատիկները մեղադրվում են մոլախաղերով տարվելու մեջ:

Պատմությունը սկսվում է 2010-ից, երբ հարևանները ոստիկանությանը մատնացույց արեցին Լիմասոլ տատիկի  կասկածելի տունը, որտեղ տարեց կանայք խաղում են փողի վրա:  Այցի ժամանակ պարզվեց, որ տատիկների խաղադրույքները չնչին են` 5-10 եվրո, սակայն երկրում մոլախաղերն արգելված են ու օրենքով  պատժելի: Հիմա տատիկներին  ազատազրկում է սպառնում ու 750 եվրո տուգանք:

2010-ից   հետո մեղադրյալներից -ը 2 մահացան, 2-ը  կորցրին հիշողությունը ու բացարձակ չեն հիշում 2 տարվա վաղեմություն ունեցող դեպքերը:

«Ես դատարան չեմ գնա: Թող անեն` ինչ ուզում են»,-հայտարարել է նրանցից ամենատարեցը` 98-ամյա Եվտիսյան:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply