Ամերիկայի Մերիլենդ նահանգում օրինականացվել են միասեռ ամուսնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 9:32

Մերիլենդը կարող է դառնալ ԱՄՆ 8-րդ նահանգը, որտեղ ոչ ավանդական սեքսուալ ուղղվածություն ունեցողները կարող են օրինականացնել իրենց կապերը: Երեկ նահանգապետ Մարտին Օ’Մելլին ստորագրել է օրենք, որը թույլ կտա օրինականցնել միասեռ ամուսնությունները: Նահանգի կոնգրեսը օրենքի նախագիծն ընդունել էր մեկ շաբաթ առաջ: Այն ուժ կստանա 2013-ից, եթե դրա հակառակորդնրը, որոնց մեծամասնությունը կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, նահանգի կոնգրեսի որոշումը չեղյալ հայտարարելու համար 56 հազար ստորագրություն չհավաքեն:

Նրանք մտադիր են 2012-ի նոյեմբերին այդ  հարցը հանրային քննարկման դնել: Միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը գործում է  Վաշինգտոնում, Նյու Յորքում, Կոնեկտիկուտում, Այովայում, Մասսաչուսեթսում, Նյու-Հեմփշիրում, Վերմոնտում և Կոլումբիայի մայրաքաղաքային մարզում:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply