Հունաստանում գործազուրկը 11 ժամ ֆաբրիկայի աշխատողներին պատանդ է պահել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 9:15

Հունաստանում  աղբամաններ արտադրող ֆաբիկայի` աշխատանքից ազատված աշխատակիցը 11 ժամ նախկին գործընկերներին  պատանդ է պահել, պահանջելով  իրեն նպաստ վճարել  ու հակադեպրեսանտներ  տալ: Դեղորայք ստանալով, 52-ամյա Դիմիտրիոս Մանիկասը հանգստացավ, պատանդներին թողեց ու հանձնվեց ոստիկանությանը:

Ինչպես պարզվեց, տղամարդն աշխատանքից հեռացվել է կես տարի առաջ. նրա հոգեկան առողջությունը խանգարվել է: Նա որոշել էր իրեն հասանելիք գումարը ստանալ զենքը ձեռքին: Վեճի ժամանակ տղամարդը վիրավորել  է հիմնարկի տիրոջը: Մի տղամարդ էլ  վիրավորվել է ազդրից: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորվել է նաև ոստիկաններից մեկը, բարեբախտաբար  երեքի վնասվածքներն էլ կյանքին վտանգ չեն սպառնում:

Զբաղվածության ծառայության  մի աշխատակից ասել է.«Բոլորը մեղադրում են կատարվածի համար տղամարդուն, սակայն մարդիկ պետք է մտածեն, թե ինչու է նա զենք վերցրել .մի կողմից դա գործազրկությունն է, մյուսից` աշխատավարձերը կտրելը: Ահա և խնդիրներ, որոնք հարկավոր է լուծել»:

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply