ԱԻՆ-ի հեռավորարևելյան կենտրոնից հայտնել են միանգամից 3 երկրաշարժի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2012 8:53

Հեռավոր Արևելքում միանգամից 3 երկրաշարժ է եղել: ԱԻՆ-ի տարածաշրջանային կենտրոնից հայտնել են, որ 5,3 մագնիտուդով ցնցում է գրանցվել խաղաղօվկիանոսյան ջրային տարածքում, Կուրիլյան կղզիների մոտ, որի օջախը 33 կմ խորության վրա է:

4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չուկոտկայում Լավրենտևյան  ու Անադիր բնակավայրերի մոտ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Զոհեր ու ավերածություններ չկան:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply