ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու Ժառանգությունը` նույն վագոնում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 23:45

Տեր-Պետրոսյանին հազար բանի համար հայհոյել են, թող կոնգրեսի համամասնական ցուցակները վերջնական տեսքի բերելու համար էլ հայհոյեն: Այս պատրաստակամությունը այսօր հայտնեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն, ամփոփելով իր ելույթն ու ՀԱԿ մարտիմեկյան հանրահավաքը: Նա ասաց, որ, փետրվարի 28-ին տեղի ունեցած ՀԱԿ ընդլայնված նիստի ժամանակ, ՀԱԿ ուժերը որոշում են կայացրել ՀԱԿ համամասնական ցուցակը վերջնական տեսքի բերելու պարտականությունը դնել իր վրա, իհարկե հաշվի առնելով քաղխորհրդում քննարկված չափորոշիչներն ու առաջարկությունները:

“Ենթարկվելով կոնգրեսի կամքին` ես հլու-հնազանդ ստանձնել եմ այդ պարտականությունը` գիտակցելով դրա ողջ պատասխանատվությունը”,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նա ամփոփեց նաև ձմռան ամիսներին իր կողմից արձանագրված որոշ դրական երևույթներ ու նշանակալի իրադարձություններ: Այս առումով ` նա հիշատակեց` “Առաջին հերթին, անշուշտ, Հայ Յեղփոխական Դաշնակցության, Ժառանգության, Հայ ազգային կոնգրեսի, Բարգաված Հայաստանի և այլ քաղաքական ուժերի միջև արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված կառուցողական երկխոսությունը: Ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը”:

ՀԱԿ առաջնորդի կարծիքով` հակառակ այն հանգամանքին, որ խորհրդարանական մեծամասնությունը, մերժեց ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական այդ նախաձեռնությունը, նշված ուժերի անկեղծ համագործակցությունը, այնուամենայնիվ, լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձևավորելու համար:

 

 

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply