Քաղաքական շոյանքներ ԲՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 23:26

Եթե Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու քայլն ուղղված է անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա Օսկանյանի քայլը միայն պետք է ողջունել: Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելուն: Նա նշեց, որ Օսկանյանի անդամակցելը ԲՀԿ-ին երկուստեք պարզ շահերի ու նպատակների հասնելու դրսևորում էր: Ըստ ՀԱԿ առաջնորդի` Օսկանյանին հարկավոր էր քաղաքական հենարան, իսկ ԲՀԿ-ին` ավելի սոլիդ կուսակցության համարում վաստակել: Ու այդ առումով, ինչպես համոզված է Լևոն Տեր-Պետրոսյանը, պարզ ու հասկանալի էր, որ ԲՀԿ-ի համար լավ հնարավորություն է իր շարքերում միջազգային դիվանագիտական հանրույթում օսկանյանի պես հարգարժան մարդ ունենալը, իսկ Օսկանյանի լավ լծակներ ձեռք բերեց: Ու այս համագործակցության հետևում “պետք չէ Ռոբերտ Քոչարյանի ականջները տեսնել”:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավեր են, և ցանկացած ուժ, որ իր ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել:

“Իհրկե, չբացառելով թե’ Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե’ Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ` դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ”,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

 

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply