Ստամբուլի ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 15-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 23:01

Ստամբուլում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»  տարածքային բաժանմունքի պայթյունի պատճառով տուժել են ոստիկանության  15 աշխատակիցներ: Այդ տվյալները հաղորդել է «Խաբար թուրք» հեռուստաալիքը

Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Իդրիս Նաիմ Շահինը հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով զոհեր ու ծանր վիրավորներ չկան: Իսկ ոստիկանների վնասվածքները թեթև են:

Որ պայթյունը ահաբեկչություն է եղել, ապացուցում են  հավաքած նախնական տվյալները:  Ստամբուլի Անվտանգության վարչության  ղեկավար Հուսեյին Չապկինը ասում է, որ ռումբը գտնվել է մոտոցիկլի  բեռնախցիկում և պարունակել է պլաստիկ պայթուցիկ: Ահաբեկիչը ռումբը պայթեցրել է հեռակառավարվող սարքի  օգնությամբ, երբ մոտոցիկլը հավասարվել է ոստիկանության հատուկ բաժնի աշխատակիցներով ավտոբուսին, նշում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply