Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց իր անձնական տեսակետները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 22:58

Այսօր` Ազատության Հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ իր անձնական տեսակետներով` վերջին մի քանի ամիսների Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության զարգացումների մասին:

“ՀԱԿ-ն իր պաշտոնական հայտարարություններով և մամուլի հաղորդագրություններով արձագանքել է այդ իրադարձություններից շատերին` տալով նրանց սպառիչ քաղաքական գնհատականը: Բայց քանի որ ես առիթ չեմ ունեցել անդրադառնալ դրանց, անտեղի չեմ համարում հնչեցնել նաև իմ սեփական տեսակետները, որոնք ընդհանուր առմամբ համահունչ լինելով կոնգրեսի գնհատականներին` պարունակում են նաև որոշ լրացուցիչ հստակեցումներ ու պարզաբանումներ”,- նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը

 

Նա անդրադարձավ ՀՔԾ հրապարակած տեղեկատվական հաղորդմանը` մարտի 1-2 իրադարձությունների մասին: ՀԱԿ առաջնորդն այդ փաստաթուղթը համարեց խայտառակ փաստաթուղթ և արձանագրեց, որ նշված հրապարակմամբ, ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հանձնարարականը և ըստ էության փակված համարեց մարտի 1-ի էջը:

 

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply