Բանակում նպատակային զոհեր են տալիս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 22:10

Հայաստանի ներկայիս իշխանույթյունները միտումնավոր աղքատություն են տարածում, նպատակային գների աճ, արտագաղթ են կազմակերպում, նպատակային զոհեր են տալիս բանակում իշխանությունը պահելու համար: Այս մասին այսօր` Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, հանդես գալով ելույթով, հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: իր եկույթում նա անդրադարձավ նաև մարտի 1-ի խորհրդին` 2008 թվականի նույն օրը ծավալված իրադարձության ժամանակ զոհվածների թեմային:

“Որևէ շարժում չի կարող տեղ հասնել ու իր նպատակներին մոտենալ, եթե մարտի 1-ի արդար գնհատականն ու դատաստանը չեն եղել: Կոնգրեսի հիմնական խնդիրներից մեկը լինելու է մարտի 1-ի էջի բացահայտումն ամբողջությամբ և հանցագործներին պաժելը: Որքան էլ մենք հաղթենք, սա մեր սուրբ պարտականություններից մեկը պետք է լինի”,- նշեց ՀՀՇ վարչության նախագահը:

Արամ Մանուկյանը մեղադրեց իշխանություններին, անհեռատեսության և բոլոր` տնտեսական, դիվանագիտական և մնացած բնագավառներում անհեռատեսություն և պարզամտություն ցուցաբերելու մեջ: Նա Խոստացավ, որ այսուհետև միտինգները կլինեն հաճախակի:

 

 

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply