Ազատության հրապարակում այրվել են ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների լուսանկարները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 22:06

Այսօր Երևանի Ազատության հրապարակում` ՀԱԿ-ի կազմակերպած մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ, երբ ՀԱԿ ադամ Նիկոլ Փաշինյանը թվարկում էր, թե ՀԱԿ-ի իշխանության գալուց հետո Հայաստանի գործող իշանության որ ներկայացուցիչները պետք է դատապարտվեն, ցուցարարներից մի տարեց կին այրեց Հյաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները: ՀԱԿ վարչության անդամ և մամուլի քարտուղար Արման Մուսինյանին այդպես էլ չհաջողվեց համոզել ցուցարարին` չայրել նախագահների նկարները: Իսկ Նիկոլ Փաշինյանի թվարկած պաշտոնյաներն էին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Փաշինյանը ասաց նաև, որ սույն շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, պետք է պատասխանատվության ենթարկվեն  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը և մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

“Հարկ եմ համարում նշել, որ այն, ինչի մասին խոսեցի, իրավական անհրաժեշտություն է, և ոչ երբեք վրեժի կամ քաղաքական նպատակահարմարության դրսևորում”,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս բոլոր մարդկանց Փաշինյանը մեղադրեց` “խաղաղ ցուցարարների վրա կրակ արձակելու հրաման տալու, ՀՀ սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը բռնի ուժեվ գրավելու” մեղադրանքով: Իսկ որպես պատիժ նշվեց պետական պարգևներից, կոչումներից զրկելն ու նրանց` իրենց հետ առնչվող մարդկան հետ միասին, ունեցվածքի բռնագրավումը:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply