Հայ հրացանակիրներից Անթալիայում սպասելիքներ չկան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2009 16:35

Անթալիա

Այսօր Անթալիայում կմեկնարկի սուսերամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի երեք խոցասուսերակիր:

Մեր հրացանակիրներից զենքերը կխաչաձևեն Միքայել Ղազարյանը, Արկադի Մուրադյանը և Էդգար Ավետիսյանը:

Հավաքականի մարզիչն է Ալեքսան Նավասարդյանը: Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան միայն անհատական մրցումներում: Իսկ թիմային մրցումներին Հայաստանի հավաքականը չի մասնակցի, քանի որ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան նոր կարգ է սահմանել և չի թույլատրում աշխարհի առաջնություններին մասնակցել այն թիմերին, որոնք բաց են թողել սուսերամարտի «Գրան պրի» մրցաշարերը: Մերոնք նախատեսել են, որ «Գրան պրի» մրցաշարի պետք է մասնակցեն հաջորդ տարի: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկներից սպասելիքներին, ապա դրանք գրեթե չկան:

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply