Գազաֆիկացվում են 16-րդ թաղամասի բազմաբնակարանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 17:43

Երևանի քաղաքապետարանի և “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագրի արդյունքում, արդեն գազիֆիկացվել են թիվ 14 և 15 շենքերը: Գազամատակարարման փորձարկմանը մասնակցել  են քաղաքապետարանի և “ՀայՌուսգազարդ” ընկերության ներկայացուցիչները: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքներից` շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին և “ՀայՌուսգազարդին” այս ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:

16-րդ թաղամասի տիպային բարձրահարկ շենքերը նախատեսված չեն եղել գազիֆիկացման համար, ինչն էլ ավելի է կարևորում այս ծրագրի իրականացումը, որը նաև բնակիչների կողմից երկար տարիներ բարձրացվող խնդիր էր:

Նշենք, որ գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, շենքերից յուրաքանչյուրում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան 120 ընտանիքներ:

Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2058 անգամ:
Print Friendly

Leave a Reply