Շարունակվում է դպրոցականների մշակութային օջախներ անվճար հաճախելու ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 17:40

Մարտի 1-ից վերսկսվել է քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտների մշակութային օջախներ անվճար այցելության ծրագիրը:

Այսօր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան և Երևանի քաղաքի պատմության թանգարան այցելած դպրոցականները շրջել են ցուցասրահներով, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման և զարգացման պատմությանը: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը նշել է, որ, հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում կազմակերպված այցելությունների դրական արձագանքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս տարի նույնպես շարունակել ծրագիրը և քայլեր ձեռնարկել այն մշտական դարձնելու ուղղությամբ:

Թանգարանային էքսկուրսիայի շրջանակում երեխաները մասնակցել են խաղ-մրցույթի: Ստացած նոր տեղեկությունների և գիտելիքների  շնորհիվ աշակերտները թանգարանից հեռացել են փոքրիկ հուշանվերներով և կրկին վերադառնալու ակնկալիքով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 2196 անգամ:
Print Friendly

Leave a Reply