Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ-ոքի խաղաց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 30, 2009 15:28
Չինաստանի Նանցզին քաղաքում անցկացվող շախմատի կանանց «Գրան պրի» միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ-ոքի խաղաց: Մեր երկրի ներկայացուցչի մրցակցուհին ֆրանսիացի Մարի Սեբագն էր: Մկրտչյանն ունի 1 միավոր: Հերթական տուրում մեր մարզուհին կմրցի չինացի Քսյու Յուհուայի հետ: Մրցաշարի առաջատարն է Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն:
Դիտվել է 1125 անգամ:





Facebook
Tweet This