Կմրցեն Հայաստանի և Վրաստանի վետերան ֆուտբոլիստները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2009 16:15

Հոկտեմբերի 2-ին Երևանի «Միկա» մարզադաշտում ուժերը կչափեն Հայաստանի և Վրաստանի վետերան ֆուտբոլիստների հավաքականները:

Հայաստանի վետերանների հավաքականի գլխավոր մարզիչն է Հովհաննես Աբրահամյանը: Ֆուտբոլասերները կրկին խաղադաշտում կտեսնեն ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր «Արարատի» փառաբանված ֆուտբոլիստներ Ալյոշա Աբրահամյանին, Հովհաննես Զանազանյանին, Արկադի Անդրեասյանին, Էդուարդ Մարգարովին, Սերգեյ Պողոսյանին, Արմեն Սարգսյանին, Սուրեն Մարտիրոսյանին, այդ թիմի հաջորդ սերնդի ներկայացուցիչներ Խորեն Հովհաննիսյանին, Բաբկեն Մելիքյանին, մեր մյուս վետերաններին` Կարեն Դոխոյանին, Տիգրան Եսայանին, Երվանդ Կրբաշյանին, Արտաշես Ադամյանին, Վարազդատ Ավետիսյանին և ուրիշների:

Սպասվում է, որ Վրաստանի հավաքականի կազմում հանդես  կգան Ալեքսանդր Չիվաձեն, Ռամազ Շենգելիան, Վլադիմիր Գուցաևը և ճանաչված այլ ֆուտբոլիստներ:

Դիտվել է 1362 անգամ:
Print Friendly

Leave a Reply