Սպանախով աղցան

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 1, 2012 11:45

Բաղադրությունը

սպանախ

խաշած կարտոֆիլ

ընկույզ

3 պճեղ սխտոր

գլուխ սոխ, կանաչ սոխ

ձեթ

աղ , պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել, ընկույզը մաքրել ու ճզմել, սոխառած պատրաստել, սպանախը մաքրել, լվանալ ու եռման ջրի մեջ իջեցնել կես րոպեով, ապա լվանալ մեծ քանակությամբ ջրով և կտրատել: Կարտոֆիլը կտրատել խորանարդներով, ավելացնել սոխառածը, կտրատած սպանախը, ճզմած սխտորը, ապա կանաչ կտրատած սոխն ու ընկույզը: Ավելացնել ձեթ, աղ ու պղպեղ:

Դիտվել է 2789 անգամ:
Print Friendly

Leave a Reply