Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 16:47

Հանրապետության տարածքում՝

Մարտի 2-ի և 4-ի գիշերները առանձին շրջաններում, ցերեկները շրջանների զգալի մասում, 3-ին, առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ,լեռնային և նախալեռնային շրջաններում`ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: 5-6-ը սպասվում է առանցտեղումների եղանակ: Քամին  հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, մարտի 2-ին  առանձին վայրերում հնարավոր է քամու  ուժգնացում 18-23 մ/վ, լեռնային շրջաններում  և լեռնանցքներում սպասվում է բուք,ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 3-5, 3-ի գիշերը ևս 2-4աստիճանով, 4-ին էապես չի փոխվի, 5-ի գիշերը կրկին կնվազի 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան  կբարձրանա:

Երևանում`

Մարտի 2-ի և 4-ի ցերեկները հնարավոր է թաց ձյուն, գիշերները էական տեղումներ չեն սպասվում: 3-ին,  5-6-ը սպասվում  է առանց տեղումների եղանակ:

   

Երևան քաղաքի մարտի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան     22.10C (1955թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      -19.1 0C (1985թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան     2.00C

Դիտվել է 2448 անգամ:
Print Friendly

Leave a Reply