Ինչի՞ մասին պետք է մտածել, որպեսզի երբեք չհիվանդանանք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 3, 2012 7:03

 Հնում սովորեցնում էին`  այն, ինչ է ազդում է ուղեղի վրա, ազդում է նաև մարմնի վրա:

XVII դարում բժիշկներն ու գիտնականները մարդուն բաժանել էին երկու բաղկացուցչի` մարմնի ու բանականության, ու  համապատասխանաբար`  հիվանդությունները կա՛մ հոգեկան էին, կա՛մ մարմնական,  և բուժում էին դրանք լրիվ տարբեր միջոցներով:

Եվ միայն հիմա  ենք վերադառնում մարդու բուժման նախնական տեսանկյունին:

Մարդը պատասխանատու է իր հիվանդությունների, ինչպես նաև առողջացման համար: Բժշկական գրականության մեջ շատ օրինակներ են բերվում ծանր հիվանդություններից ապաքինվելու վերաբերյալ, եթե հիվանդն իսկապես հավատացել է  դրան,  և գլխավորը` հիվանդության ընթացքի ու վերջնական ելքի վրա ինքուրույն ազդելու ունակությանն ու հնարավորությանը:

Հիվանդությունից ազատվելու համար հարկավոր է ազատվել բացասական մտքերից, վախերից, անհանգստությունից, պետք է կարգի բերել հոգին:

Որոշակի ո՞ր օրգաններն են ազդում մտքերի, վախերի վրա, ու ի՞նչ հիվանդությունների կարող է դա հանգեցնել

Սրտի հիվանդություններ: Հաճախ առաջանում են որպես սիրո անբավարարության ու անվտանգության բացակայության, ինչպես նաև զգացմունքային փակվածության հետևանքով: Այն մարդը, որը չի հավատում սիրո հավանականությանը, կամ նա, ով ինքն իրեն է  արգելում  այլոց հանդեպ սեր դրսևորել, անպայման կունենա սրտանոթային հիվանդություն: Սեփական զգացմունքներին հետևելը, սեփական սրտի ձայնին ունկնդիր լինելը զգալիորեն կթեթևացնեն սրտային հիվանդությունը` ժամանակի ընթացքում հանգեցնելով լրիվ կամ մասնակի բուժման:

Արթրիտ: Սովորաբար հիվանդանում են նրանք, ովքեր չեն կարողանում ասել «ոչ» ու սովորաբար մյուսներին  են մեղադրում  իրենց շահագործելու մեջ:

Բարձր ճնշում: Սովորաբար ունենում են նրանք, ովքեր ինքնավստահության և ուժերից վեր բեռ  են վերցնում կամ էլ աշխատում են առանց հանգստի, քանի որ սիրում են շրջապատի սպասումներն արդարացնել, նշանակալի ու հարգված լինելու պահանջ ունեն: Ահա այդ պատճառներով էլ տեղի է ունենում խորքային զգացումների դուրսմղում ու ցանկությունների ճնշում:

Երիկամների  խնդիրներն առաջանում են   հիասթափությունների, անհաջողությունների ու քննադատության հետևանքով: Երիկամների խնդիր ունեցողներին  անընդհատ թվում է, թե իրենց խաբում են ու  ոտնատակ տալիս: Նման զգացումները հանգեցնում են մարմնի մեջ քիմիական անառողջ գործընթացների, իմունային համակարգի խանգարման: Օրգանիզմը կարծես  ազդանշան է տալիս. «Կանգնի՛ր, շու՛նչ քաշիր, դու դեռ  շատ բան կարող ես հասցնել»:

Ասթման կամ թոքային հիվանդություններն ինքնուրույն ապրելու ցանկության կամ էլ ունակության պակասի հետևանք են:

Ստամոքսային խնդիրները կամ խոցային կոլիտները, փորկապությունն անցյալի սխալների հետ կապված ապրումների հետևանք են, հին գաղափարները թոթափելու  և ներկայի պատասխանատվությունը կրելու ցանկության պակասը:  Ստամոքսը շատ զգայուն է մեր խնդիրների նկատմամբ. վախը, ագրեսիվությունը,ատելությունն ու նախանձն  անմիջապես արձագանք են գտնում ստամոքսային խնդիրների ձևով: Այդ զգացումների ճնշումը իմաստավորելու, գիտակցելու և լուծելու փոխարեն դրանք անտեսելը կարող է ստամոքսային խանգարումների հանգեցնել:Երկարատև գրգռվածութունը, որն ուղեկցվում է սթրեսով, կարող է հանգեցնել գաստրիտի:

Փորկապությունը կուտակված հույզերի, ապրումների մասին է խոսում, որոնցից մարդը  չի ցանկանում հրաժարվել ու տեղը նորին զիջել:

Այրոցքը նույնպես խոսում է ճնշված ագրեսիվության մասին:

Տեսողության խնդիրները ինչ-որ բան  տեսնելուց հրաժարվելու, աշխարհն այնպիսին, ինչպիսին որ է, չընդունելու  հետևանքով է առաջանում: Առաջանում են նաև լսողության խնդիրներ: Վատ լսողությունը կամ խլությունն այն ժամանակ է առաջանում, երբ չենք ցանկանում  լսողական (աուդիալ) մակարդակում  լսել ինչ-որ տեղեկություն:

Վարակիչ հիվանդություններ: Վճռորոշ են  նյարդայնությունը, զայրույթը: Ցանկացած վարակ մատնանշում է  ներքին, հոգեկան   տարաձայնություն: Թույլ դիմադրողականությունը կապված է հոգեկան հավասարակշռության խախտման հետ:

Ճարպակալումն ինչ-որ բանից պաշտպանվելու միտում է: Ներքին դատարկության զգացումը հաճախ հանգեցնում է մեծ ախորժակի: Սնունդ կուլ տալու  գործընթացը շատերի մեջ նույնանում է «ձեռքբերման» հետ: Սակայն հասկանալի է, որ հեգեկան դատարկությունը սննդով չես լցնի:

Ատամների հետ կապված խնդիրներն առաջանում են անվճռականության, ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողության հետևանքով, երբ մարդը վախենում է իր որոշումների հետևանքներից: Կարիեսն ատամի կարծրությունն է խաթարում: Հենց նման կերպ է մարդու իմունային համակարգը արձագանքում մարդու անկայուն ցանկություններին,  ընտրած նպատակին հասնելու  անվճռականությանը, կենսական դժվարությունների «անհաղթահարելիության» գիտակցությանը:

Թիկունքի հետ կապված խնդիրները աջակցության անբավարարության, ներքին գերլարվածության,  սեփական անձի հանդեպ չափից դուրս պահանջկոտության պատճառով են առաջանում:

Անքնությունը փախուստ է կյանքից, կյանքի ստվերոտ կողմերը չտեսնելու, չընդունելու ցանկության հետևանք: Պետք է գտնել անհանգստության իսկական պատճառը, սովորել օրն ամփոփել, վերադարձնել կյանքի նորմալ ռիթմը, ինքդ քեզ թույլ տալ երեկոյան քնել, այս ամենը կօգնի խնդիրը լուծելուն:

Դժբախտ պատահարները վկայում են, որ մարդն ինքն իրեն ինչ-որ բանում մեղավոր է զգում ու ռեֆլեքսով ինքն իրեն պատժում է :

Նույնիսկ այնպիսի հիվանդություն, ինչպիսին քաղցկեղն է, երբեմն միտքը մաքրելով էլ կարելի է բուժել:

Դիտվել է 2322 անգամ:
Print Friendly

Leave a Reply