Պարզ չէ` միասնական համամասնական ցուցակով հանդես կգա՞ն “Ժառանգությունն” ու ”Ազատ դեմոկրատները”, թե՞ ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 15:45

“Ազատ դեմոկրատներ” և “Ժառանգություն” կուսակցությունները սերտորեն համագործակցում են քաղաքական հարցերի լայն սպեկտրով և համագործակցելու են թե’ ընտրությունների ընթացքում, թե’ ընտրություններից հետո` կեղծիքները վերահսկելու, ազատ-արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ  : Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին այս երկու ուժերի մասնակցության ձևաչափին, դեռ որոշված չէ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին խոսեց “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

“Աշխատում ենք ցուցակների ուղղությամբ:  Վաղը Ժառանգության համագումարն է,  մարտի 11-ին ` ”Ազատ դեմոկրատների”:  Կարծում եմ` այդ համագումարների ընթացքում դուք կստանանք սպառիչ պատասխան: Մեզ մոտ աշխատանքային վիճակ է: Մենք դեռ չգիտենք` որն է ավելի արդյունավետ ձևը մասնակցության` միասի՞ն, թե՞ առանձին: Սա տակտիկական  հարց էլ կարող է լինել”,- ասաց բանախոսը:

Դիտվել է 1371 անգամ:
Print Friendly

Leave a Reply