ՀՀԿ խմբակցության պատգամավորը դեմ է քվեարկել կառավարության ներկայացրած օրինագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 15:24

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» կառավարության ներկայացրած օրինագծի քվեարկությանը դեմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Պատգամավորը նախօրեին՝ օրինագծի քննարկման ժամանակ, քննադատել էր օրենքը՝ հայտարարելով. «Խորհրդարանը պետք է կա՛մ ընդունի նախագահի որոշումը, կա՛մ մերժի այն, կա՛մ հանդես գա առաջարկություններով, իսկ օրինագծով առաջարկվում է ուղղակի խորհրդակցություն: «Տրյապկա» մի՛ սարքեք Ազգային ժողովը»,-ասել էր նա։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը բավականին լարված մթնոլորտում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը՝ 67 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը չէին մասնակցում ՀՅԴ–ն և «Ժառանգությունը»:


Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply