ԱՄՆ Կոնգրեսում նշել են Սումգայիթի ողբերգության տարելիցը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 1, 2012 14:24

Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում:

Կոնգրեսականներ Ֆ.Վոլֆը, Ջ.Չուն, Գ.Փեթերսը, Հ.Բերմանը, Դ.Սիսիլլին, Ա.Էշուն, Ա.Շիֆը, Ֆ.Փալլոնը, Բ.Շերմանը և ուրիշներ ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում և հանդես են եկել ընդարձակ հայտարարություններով: Ներկայացուցիչների պալատում կատարված ելույթները հեռարձակվել են նաև Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող համաամերիկյան ընդգրկում ունեցող հանրահայտ «C-SPAN» հեռուստաալիքով:

Կոնգրեսականներն իրենց ելույթներում ու հայտարարություններում դատապարտել են Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում իրականացված հայկական կոտորածները, Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը, հրադադարի խախտումները, սպառազինությունների կուտակումը, ռազմական հռետորաբանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն:

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply