Անգլիայում աղջիկն արդեն 4000 սպունգ է կերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 13:33

Բացառիկ հիվանդությամբ տառապող բրտանացի ուսանողուհի Քերրի Թրեբիլկոկը սնվում է լվացքի պարագաներով ու սպունգներով: Կոռնոուլցի 21-ամյա Քերիի ախորժակը գրգռում են այնպիսի իրեր, որոնք նորմալ մարդու համար ուղղակի ուտելի չեն: Նա քաղցի զգացում է ունենում, երբ լոգանք է ընդունում դրա համար նախատեսված պարագաներով կամ էլ ափսե լվանալու ժամանակ: Նա ասում է, որ կարող է տոննաներով սպունգ ուտել, որոնք համեմված են զանազան թանձրահյութերով:

Սովորական սննդամթերքները նրան բերկրանք չեն պատճառում: Աղջիկը մրգային համերով օճառներն ու հեղուկները գերադասում է բնականից:

Քերիի հիվանդությունը կոչվում է  անկիլոստոմոզ, որն առաջանում է  աղիքներում բնակվող մակաբույծների` կլոր որդերի պատճառով: Աղջիկը վարակվել է Մարոկկո կատարած ուղևորության ժամանակ, 2008-ին ու այդ ժամանակից ի վեր սովորական մթերք գրեթե չի օգտագործում:

«Երբ առաջին անգամ զգացի այդ, ամաչում էի պատմել դրա մասին, մտածելով, որ ինձ խելացնորի տեղ կդնեն:  Երբ  ստամոքսի երկարատև  կծկումներ ու խանգարումներ ունեցա, հասկացա, որ բժշկական օգնության կարիք ունեմ»:

Երեք տարի աղջիկը բուժվում է, սակայն արդյունքներ  գրեթե չկան:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply