Կանադայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը Հայաստանի ընտրանու հաղթանակն օրինաչափ է համարել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 1, 2012 13:46
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Հայաստան – Կանադա (3։1) ընկերական հանդիպումից հետո ահա թե ինչ է ասել Կանադայի ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Հարտը. «Հայաստանի հավաքականը գերազանցեց մեր թիմին արագաշարժությամբ, տակտիկական գործողություններով։ Մեր թիմը վերջին անգամ ֆուտբոլ էր խաղացել չորս ամիս առաջ։ Թեև պարտվեցինեք, սակայն գոհ եմ դարպասապահների խաղից։ Նրանք ավելի շատ գնդակներ կարող էին բաց թողնել, քանի որ Հայաստանի հավաքականի հարձակման գիծը, հատկապես երկրորդ կեսում, չափազանց վտանգավոր էր գործում և բազմաթիվ գոլային պահեր ստեղծվեցին մեր դարպասի մոտ։ Իսկ մեր պաշտպանների գործողությունները ցույց տվեցին, որ աշխատելու շատ բան ունենք: Լավ սկսեցինք հանդիպումը, սակայն թերագնահատեցինք մրցակցին։ Հայաստանի հավաքականը շատ ավելի ուժեղ էր, քան պատկերացնում էի։ Գրանցված հաշիվն արդարացի է: Եղանակն այնքան էլ լավը չէր, սակայն մրցակիցն էլ նույն պայմաններում էր խաղում»:






Facebook
Tweet This
Email This Post
