Լերմոնտովոյում հացադուլավորների թիվը կտրուկ ավելացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 12:53

Ստավրոպոլի մարզում  հացադուլի մասնակիցների թիվը հասել է 4 տասնյակի: «Նյարդային իրավիճակ է: Ոչ մի որոշում առայժմ չի ընդունվել, սակայն մենք շարունակում ենք: Հացադուլավորների վիճակը նորմալ է»,- պատմել է  քաղխորհրդի պատգամավոր Վ.Կապուստինը: Հացադուլավորներին են միացել նաև Կիրովի մարզի մի քանի բնակիչներ ու մի քանի մարդ էլ Լերմոնտովոյի կազմի մեջ մտնող Օստրոգորկ գյուղից:

Հացադուլավորները պահանջում են մարտի 4-ին նշանակված  քաղխորհրդի պատգամավորների  ընտրությունները  հետաձգել: Նրանք կարծում են, որ ընտրությունները անխուսափելիորեն ընտրական օրենսդրության խախտումներով  են անցնելու: Մասնավորապես, նրանք կարծում են, որ թեկնածուներից մի քանիսին մերժել են անգամ գրանցել  մտացածին պատճառներով:

Անժամկետ հացադուլը հայտարարվել էր  նախկին թեկնածուների կողմից, փետրվարի 21-ին: Փետրվարի 26-ին նրանց սատարելու  համար մեկուկեսհազարանոց ցույց տեղի ունեցավ (Լերմոնտովոյում բնակվում է 22 հազար մարդ):

Մարզի ադմինիստրացիան հացադուլը որակել է «սադրանք»: Նույնիսկ կարծիք է եղել, թե այն «միջազգային ուժերի» թելադրանքով է, որոնք իբր իրավիճակը «նարնջագույն հիսթերիայի»  հասցնելուն են մղում:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply