ԲՀԿ-ն խժռեց ՄԱԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 12:52

Կուսակցությունների և քաղաքական ուժերի միավորումներն ու դաշինքները նորմալ են, եթե գաղափարական հենքի վրա են և նպատակ ունեն դյուրացնել իրենց աշխատանքը: Այս տեսակետն այսօր` Հայելի մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ արտահայտեց նորաստեղծ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ քաղաքական գործիչի հայտնած տեսակետի` եթե այդ միավորումները իրավիճակային են և կոնկրետ շահ են սպասարկում, ապա փորձը ցույց է նտալիս,  որ նման միավորումները երկարատև համագործակցության չեն վերածվում: Անդրադառնալով ՄԱԿ և ԲՀԿ կուսակցությունների միավորմանը` բանախոսն ասաց` “Սա միավորում    չէ, այլ, ինչպես ասում են, խժռոցի է, երբ մի կուսակցությունը մյուսին կուլ է տալիս: Այսինքն այնտեղ ՄԱԿ-ը չմիացավ ԲՀԿ-ին ու բլոկ կազմեց, այլ ՄԱԿ-ի առաջնորդը ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ ստացավ: Մինչ օրս դա նորմալ է եղել, բայց երևի դա նորմալ չէ, որովհետև եթե դու ունես քո կուսակցությունը, ապա այն պետք է ինքնուրույն առաջ քաշի իր ծրագրային դրույթները, եթե չես կարողանում, պետք է լուծարես քո կուսայցությունը և անդամագրվես մեկ այլ կյուսակցության: Երբ մեկ կուսակցության լիդերը մեկ այլ կուսակցության համամասնական ցուցակում ինչ-որ  տեղ է գրավում, դա այնքան էլ բարենպաստ չէ քաղաքական դաշտի զարգացման համար”:

Նույն հարցի շուրջ իր տեսակետը հայտնեց նաև ասուլիսի մյուս մասնակիցը` ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյան: Նա համակարծիք էր Ալեքսանդր Արզումանյանի հետ և նույնպես գտնում էր, որ ավելի լավ է, որ ուժերն իսկապես միավորվեն` ակնկալիքով, որ հետագայում այդ ուժերը նաև կմիավորվեն մեկ կուսակցության մեջ, և Հայաստանում վերջապես կմնան մատերի վրա հաշվվող կուսակցություններ:

“Կարծում եմ, որ սա, իհարկե, պայմանավորված է նրանով, որ մոտ ժամանակներս համապետական  ընտրություններ են լինելու: Կարծում եմ` բոլորս էլ խոսում ենք, գտնում ենք, որ քաղաքական դաշտը պետք է կայանա, որ, իսկապես, այսպիսի փոքր երկրում մոտ 70 կուսակցություններ ունենալու կարիքը չկա: Սա, իմ կարծիքով,  քաղաքական դաշտի կայացման ճանապարհներից մեկն է: Իհարկե, այդ միավորումները պետք է գաղափարական հենքի վրա տեղի ունենան, և եթե կան նաև զուտ նախընտրական խնդիրներ, ես դրա մեջ նույնպես վատ բան չեմ տեսնում”,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply