Եգիպտոսում նախագահական ընտրությունները կմեկնարկեն մայիսի 23-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 12:33

Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-24-ին: Գերագույն դատարանի նախագահ Ֆարուկ Սուլթանն ասել է, որ  եթե թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում  50% ձայն չհավաքի, նախագահը կընտրվի երկրորդ փուլով: Քվեարկության հաջորդ փուլը նշանակված է հունիսի 16-17-ին,  որտեղ  առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածու է լինելու:

Այս ընտրությունները Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից (2011-ի փետրվարի 11) հետո առաջինն են: 2011-ի վերջին ու 2012-ի սկզբին Եգիպտոսում կայացել են տեղական խորհրդարանի պատգամավորների ընտրություն. ձայների մեծամասնությունը  ստացավ իսլամական շարժումը:  Ըստ սոցիոլոգների տվյալների` նախագահական մրցավազքի առաջատար էր ԱՊԼ-ի նախկին ղեկավար Ամր Մուսան:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply