59-ամյա մի բնակչուհին հարևանուհու տնից գողացել է միայն իր համար անհրաժեշտ գումար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 1, 2012 12:29
Փետրվարի 29-ին, ժամը 16.00-ին, Գուգարք գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի միջից՝ 160.000 դրամից, գողացել են 40.000 դրամը:
Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 59-ամյա մի բնակչուհի՝ փետրվարի 8-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում:
Պարզվել է նաև, որ նույն կինը 2005 թ. գարնանը հյուրընկալելով մեկ այլ հարևանուհու տանը՝ սեղանի վրայից գողացել էր 2 գրամանոց ոսկյա մատանի, որը հետագայում վաճառել էր:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply