Քարաթափում Հրազդանի կիրճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 11:54

Փետրվարի 29-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Հրազդանի կիրճում («Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում) տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Կիևյան կամրջի մոտակայքում՝ կիրճի աջակողմյան լանջից (մոտ 3 մ բարձրությունից) պոկվել են ժայռաբեկորներ ու ընկել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա, ինչի հետևանքով տվյալ ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարների, ճանապարհային ոստիկանության և Աջափնյակ վարչական շրջանի սանմաքրման աշխատակիցների համատեղ ուժերով քարերը հեռացվել են ճանապարհի երթևեկելի մասից:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply