Կասյան փողոցում շենքերից մեկի պատշգամբը պոկվել էր`վտանգ ներկայացնելով անցորդների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 11:50

Փետրվարի 29-ին, ժամը 11.57-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ Ք. Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են և առկա է ընկնելու վտանգ:

Փրկարարները քարերն ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք: Հարևան բնա­կարանի պատշգամբում նույնպես առկա էր նման խնդիր, սակայն բնակիչների բացակայության պատ­ճա­ռով աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն քաղաքապետարանի համապատասխան ծա­ռա­յություների կողմից՝ առավոտյան:

Նույն օրը, ժամը 15.50-ին Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ Հրազդանի «Միկրո» թաղամասի թիվ 31 շենքի քիվապատը կախվել է և վտանգ է սպառնում հետիոտնին:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ամրացրել են քիվապատի վնասված հատվածը` չեզոքացնելով վտանգը:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply