Առաջին անգամ ԱՄՆ-ի սենատում իր թեկնածությունն է առաջադրել ընտանի կատուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 11:43

Վիրջինիայի նահանգում  Սենատում իր թեկնածությունն է առաջադրել կատուն: Թեկնածուի Անունը Հենկ է, մեյն –կուն ցեղատեսակից:

Հանրահայտ կատուն իր սեփական կայքն ունի,  ֆեյսբուքում ու Թվիթերում էլ` էջեր, իսկ հիմա նաև նախընտրական հոլովակ: Նա անգամ անձնական մենեջեր ունի, որը ներկայացնում է կատվի հետաքրքրությունները:

«Հենկն անկախ, եռանդուն քաղաքական գործիչ է, չնայած երբեմն ուտելիք է թռցնում սեղանից», -ասում է նրա մենեջերը:

Իր նախընտրական ծրագրում կատուն արդեն առաջնահերթ կարևորության գործեր է նշել, որոնցից է   նոր աշխատատեղերի ստեղծումը: Ցավալի կլինի, եթե Հենկը տարիքային  չափանիշով չանցնի. օրենքի համաձայն, թեկնածուն 30-ից ցածր չպետք է լինի, իսկ Հենկն ընդամենը 9 տարեկան է:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply