Ձյան մեջ էին մնացել 24 ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 11:36

Փետրվարի 29-ին, ժամը 11.08-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Մարտունուց մոտ 14 կմ հեռավորության վրա)` Եղեգնաձորից Մարտունի ընթանալիս, ձնակույտի մեջ են մնացել «ԿամԱԶ» մակնիշի 3 բեռնատար ավտոմեքենա:  Ուժեղ ձնաբքի պատճառով ճանապարհի մաքրման աշխատանքներ չեն իրականացվել: Վարորդներին առաջարկվել է ավտոմեքենաները թողնել և փրկարարների օգնությամբ տեղափոխվել անվտանգ տա­րածք, սակայն վերջիններս հրաժարվել են և խնդրել իրենց սնունդ հասցնել:  Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, որը ճանապարհի անանցանելիության պատճառով վերջին 5 կմ ոտքով է հաղթահարել:  Փրկարարները վարորդներին փոխանցել են սնունդ և դեղորայք ու կրկին առաջարկել տեղափոխվել անվտանգ տարածք, սակայն վերջիններս հրաժարվել են:  Ժամը 01.00-ի սահմաններում «Եղեգնաձորի Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով ճանապարհը մաքրվել է, և բեռնատարները վերադարձել են Եղեգնաձոր:

Նույն օրը, ժամը 11.47-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանա­պար­հին՝ Ռյա Թազա գյուղի  մոտակայքում, ձնակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել:  Ապարանից դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, որոնք ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Խ. Խաչատրյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 13 ՏՏ 868 պ/հ ավտոմեքենան:

Նույն օրը, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճա­նա­պար­հին՝ Ռյա Թազա գյուղի  մոտակայքում, ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա: «Հովհաննես Մարտիրոսյան Ճանշին» ՍՊԸ-ի ուժերով ճանապարհի նշված հատվածը մաքրվել է, երթևեկությունը վերականգնվել, իսկ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply