Դիարբեքիրում 1915-ին կոտորված հայերի նոր գերեզմանոց են հայտանաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 11:19

Դիարբեքիրի Սուրիչի շրջանում գտնվող պատմական շենքերից մեկի բակում, որտեղ եղել է բանտ եւ այնուհետ JITEM-ի (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի հետախուզություն) շտաբ,  վերանորոգման ժամանակ հայտնաբերված մարդկային կմախքների տարիքի հետ կապված փորձաքնությունն ավարտվել է։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատախազությունը 2012-ի հունվարի 17-24-ը ընկած ժամանակահատվածում պատմական շենքի բակից հայտնաբերված կմախքների մնացորդները հանձնել էր դատաբժշկական փորձաքննության։  Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կմախքների մնացորդներն ունեն 100 տարվա հնություն, սակայն դրանք այնքան են վնասված որ հնարավոր չէ ճշտել թե ինչի հետեւանքով են մահերը վրա հասել։

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր թուրքական Taraf պարբերականի սյունակագիր Այհան Աքթարն իր հրապարակումը, որում ներկայացված էր 1915-ին Դիարբեքիրում Անգլիայի հյուպատոսությունում թարգմանիչ աշխատած Թոմաս Մկրտչյանի զեկույցը։  Այնտեղ նշվել է, թե այդ բանտում հավաքել են հայերին, ապա կոտորել։ Նշվում է, որ Թոմաս Մկրտչյանի զեկույցը, որը գտնվում է ամերիկյան արխիվներում,  մանրամասնորեն նկարագրում է Դիարբեքիրի կոտորածները։

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply