Հարսնաքարում ներկայացրել են Մասիվի ապագա պատգամավորին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 11:13

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս Երևանի «Հարսնաքար» ռեստորանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ակտիվ բնակիչներին է ներկայացվել «Մասիվի ապագա պատգամավոր» Սամվել Ֆարմանյանը: Թերթը տեղեկացել է, որ«թաղի տղաների» հավաքին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո):

Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Ֆարմանյանը, որի հաղթանակի համար ամեն ինչ պետք է արվի: Իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ ասել է, որ չի բացառվում`ինքը ևս մի երիտասարդի ներկայացնի`Ավանի ընտրատարածքից պատգամավոր դառնալու համար: Սակայն մեկ-երկու օր հետո Հայրապետյանը կայծակնային արագությամբ հայտարարել է, որ ինքն է առաջադրվելու Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:

Yerkir.am

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply