Հյուսիսային Կորեան դադարեցնում է միջուկային ծրագրի իրականացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 11:03

ԱՄՆ-ը դիվանագիտական հաղթանակ է տարել: Հյուսիսային Կորեան համաձայնել է դադարեցնել իր միջուկային ծրագիրը ու բալիստիկ հրթիռների փորձարկումը: 240 000 տ արդյունաբերական ապրանքի դիմաց Փհենյանը դադարեցնում է ուրանի հարստացումը ու ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ է տալիս վերադառնալ երկիր, որտեղից  հետ էին ուղարկվել 4 տարի առաջ:

Երեկ Հիլարի Քլինթոնը շնորհավորանքներ է ընդունել, չնայած հայտարարել է.«Սա չնչին մի քայլ է ճիշտ ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա ԱՄՆ-ի ու Եվրոպայի կարծիքով այդ երկիրը ներկայումս   տնտեսական լուրջ դժվարություններ է կրում ու չի բացառվում, որ Թեհրանը հետևի  Փհենյանի օրինակին:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply