Համրի քաղաքականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2012 10:54

Ադրբեջանը խոջալեցիների` սեփական ձեռքերով իրականացրած սպանդն այսօր հաջողոթյամբ փաթեթավորում է որպես հայերի կողմից իրականացված «ցեղասպանություն» և արդեն անցել է տարբեր երկրների կողմից այն ճանաչել տալու գործողություններին:

Ղարաբաղյան հակամարտության հետևանք հանդիսացող իր մի քանի հարյուր հազար փախստականների վերադարձի խնդիրը գրեթե հավասարեցրել է ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցին, արդյունքում` առհասարակ օրակարգից դուրս մղելով հայ փախստականների վերադարձի, Ադրբեջանում հայկական ջարդերին միջազգայնորեն քաղաքական գնահատական տալու խնդիրը:

Հիմա էլ առանց քաշվելու պաշտոնապես հրապարակավ հաստատում են, որ Իսրայելից գնված մոտ 1,5 մլրդ դոլարի սպառազինությունն ուղղված է Հայաստանի դեմ: Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ է Ադրբեջանի նախագահը Սոչիում ստորագրել հերթական փաստաթուղթը` պարտավորվելով հրաժարվել ԼՂ հարցը ռազմական ուղիով լուծելուց:

Այս ամենը տեղի է ունենում հայկական կողմի գրեթե բացարձակ անգործության ֆոնին: Ձեռնարկվող ակնհայտ քարոզչական քայլերին Հայաստանը գրեթե ոչնչով չի հակադարձում: Պաշտոնական Երևանը շարունակում է խուլ ու համրի իր քաղաքականությունը, և դա արդեն իսկ հանգեցնում է մի իրողության, երբ կորսվում են իրավիճակի ու կարծիքի ձևավորման վրա ազդելու հնարավորությունները:

 

Yerkir.am

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply