Երեւանում ամուսինը կնոջը բռնության ենթարկելով ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 10:46

Երեւան քաղաքի մի բնակչուհի դիմելով ոստիկանություն հաղորդել է, որ ամուսինը իր նկատմամբ բռնություն գործադրելով հարկադրել է զբաղվել մարմնավաճառությամբ: Այս մասին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունիցNEWS.am-ին տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով, հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար):

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, ամուսինը պարտադրել է, որ կինը մարմնավաճառությունից ստացված հասույթը տրամադրի իրեն:

 

Դիտվել է 3583 անգամ:
Print Friendly

Leave a Reply