Սիրիայում ապստամբներին սանձելու համար 7-հազարանոց բանակ է դուրս բերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 10:00

Առնվազն 7-հազարանոց բանակը շրջապատել է Հոմս քաղաքը:  Այստեղ Սիրիական ազատ բանակի ապստամբ վրիժառուները կառավարական ուժերի դեմ դաժան մարտեր են մղում, իսկ հարակից տարածքներում ձեռնամարտեր են: Դա խոչընդոտում է կառավարական զորքերի առաջխաղացմանը շրջանում:

Ապստամբների  հրամանատար Ալ Ռումաիդն ասել է, որ  ապստամբների`  երկրի մյուս շրջաններում տեղակայված  ստորաբաժանումներին հրամայված է գրոհել կառավարական ուժերի վրա` Հոմսի վրա ճնշումը թուլացնելու նպատակով:

Պաշտոնական ներկայացուցիչները համոզված են, որ Հոմսը  «մի քանի ժամից կմաքրվի»:

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply