ԱՄՆ-ում բացահայտվել է ռուսների` 280 միլիոն դոլարի հասնող խարդախությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 9:04

ԱՄՆ-ում բացահայտվել է ռուսական հանցավոր խմբավորում, որն ավտոապահովագրության ոլորտում խաբեություններ էր գործել եւ թալանել մասնավոր ընկերություններին ընդհանուր առմամբ 279 միլիոն դոլարի չափով:

Ինչպես հաղորդվում է Հարավային շրջանի դատախազի մամլո հաղորդագրության մեջ,  2007 թվականից գործող կազմակերպության գլխավոր գործիչներից են Միխայիլ Զեմլյանսկին, որը հայտնի է  «ռուս Մայք» մականունով, Յուրի Սաենցը` «ԿԳԲ» մականվամբ, Միխայիլ Դանիլովիչը, Միխայիլ Կրեմերմանը, Միխայիլ Բարուխինը:  36 ձերբակալվածների շարքում են հիվանդանոցների տերեր,  գրանցված 10 բժիշկներ եւ երեք փաստաբաններ:

Դատախազը հայտարարել է, որ Նյու Յորքի պատմության մեջ վթարներում անմեղ տուժածների ապահովագրության հետ կապված հայտնի դեպքերից սա ամենախոշոր խարդախությունն է: Այս ծրագրի բացահայտման համար պահանջվել է կես տարի:

Շահույթ ստանալու հիմնական աղբյուրը եղել է   ճանապարհային պատարարների դեպքում տուժածներին առաջարկվող թանկ հետազոտությունը եւ բուժումը, որոնք իրականում դրա կարիքը չեն ունեցել: Խարդախության գործունեության դադարեցման գործողությանը մասնակցել են  ոստիկանության գաղտնի գործակալներ, «որոնք ինչպես եւ մյուս հիվանդները, հետազոտություն, բուժում եւ բժշկական զննում են անցել, որոնց կարիքն իրենք ընդհանրապես չեն ունեցել», ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածներին սպառնում է տարբեր ժամկետներով ազատազրկում` 30-ից մինչեւ 70 տարի, գրում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցյալ տարվա աշնանը բացահայտվել էր եւս մեկ հանցախումբ, որի մասնակիցները հայեր են, որոնք գումար էին վաստակում բժշկական ապահովագրության ոլորտում խաբեությունների միջոցհով:

NEWS.am

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply