Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 1, 2012 7:36

Յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին եւ կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:
Հայաստանի Հանրապետությունը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է:

Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երևանում կիրականացվի 162 միջոցառում` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ։


«Շանթ» հեռուստաընկերությունում անցկացվող ուսումնավարժությանը ներկա կլինեն ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Այս տարի ՔՊ համաշխարհային օրը նշվում է մի կարգախոսի ներքո, որը վերաբերում է մոլորակի յուրաքանչյուր բնակչի` «Քաղաքացիական պաշտպանությունն ու կենցաղային վթարները»:

Վթարներն ու դժբախտ դեպքերը կենցաղում հարկ է դիտարկել մշակութային, սոցիալական ու տնտեսական գործոնների տեսակետից: Տունը մի վայր է, ուր հարազատ տանիքի տակ հավաքվում է ամբողջ ընտանիքը, ու հենց այնտեղ է մարդ իրեն անվտանգ զգում` հուսալով գտնել հարմարավետություն և անդորր: Չնայած դրան` տանը վթարներն ու դժբախտ դեպքերը նույնպես չեն բացառվում, որոնք նախկինի համեմատ դարձել են ավելի հաճախակի ու վտանգավոր: Անվտանգության միջոցներ չձեռնարկելու դեպքում կենցաղային տեխնիկան պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկային կյանքի համար:

Տանը տեղի ունեցած վթարների ու դժբախտ դեպքերի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահանում: Կենցաղում անվտանգության հարցերով զբաղվող մասնագետները պնդում են, որ այդպիսի վթարների ու դժբախտ դեպքերի կանխարգելումը լուրջ խնդիր է: Վիճակագրության համաձայն` դրանք կազմում են բնակչության շրջանում տեղի ունեցած դժբախտ պատահարների 50 տոկոսից ավելին: Արտակարգ իրավիճակների ծառայություններն ամեն ինչ անում են, որ բնակիչներն ինչքան հնարավոր է շատ տեղեկացված լինեն տանն իրենց սպառնացող վտանգների մասին, ինչպես նաև կանխարգելել նման վթարները կամ վերացնել դրանց հետևանքները:

Բնակչության ուսուցումը, կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև տան անվտանգ միջավայրը թույլ կտան խուսափել տանը տեղի ունեցող վթարներից ու դժբախտ դեպքերից:
Չպետք է մոռանալ այն կարևոր դերի մասին, որ կատարում են զանգվածային լրատվամիջոցները` կենցաղային վթարների ու դժբախտ դեպքերի կանխարգելման խնդիրների հանդեպ ուշադրություն գրավելու գործում: Նրանց կոչը պետք է լսելի լինի յուրաքանչյուր երկրի անգամ ամենախուլ ու հեռավոր անկյուններում: Չնայած` միշտ էլ գտնվում են այնպիսի հեռավոր վայրեր, որտեղ տեղեկատվություն չի հասնում:
Սա հաշվի առնելով` ՔՊՄԿ-ն կոչ է անում արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության տեղեկատվություն տարածող ծառայություններին ակտիվացնել իրենց ջանքերն այդ ոլորտում և գտնել զանազան նոր ճանապարհներ, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի բոլոր տներում` անկախ դրանց գտնվելու վայրից:

Պետք է իրականացնել ոչ միայն վթարների հետևանքները վերացնելուն, այլև` դրանց կանխարգելման ու պատրաստվածության ապահովմանն ուղղված ծրագրեր: Անհրաժեշտ է հասարակության բոլոր անդամներին, առանց բացառության, սովորեցնել` ինչպես կանխել վթարները և ինչպես վարվել վթարի դեպքում: Այսպիսով` գլխավորը կանխարգելումն է ու պատրաստվածության ապահովումը, իսկ հետո արդեն պաշտպանությունը, եթե վթարն այնուամենայնիվ տեղի է ունեցել:


Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply