ԱՄՆ-ու փոթորկից 10 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2012 0:41

Նախորդ գիշեր ԱՄՆ Իլինոյս նահանգի Հարրիսբուրգ քաղաքում  հզոր փոթորկից  ամենաքիչը  10 մարդ է  զոհվել և ավելի քան հարյուրը տուժել է:

10  հազար  բնակչություն ունեցող այդ քաղաքի քաղաքապետ Էրիկ Գրեգն  ասում է, որ  մրրիկի արագությունը  գերազանցում էր 100 կմ ժամում:

«Քաղացիները քնած էին, շատերը չեն կարողացելել արձագանքել փոթորկի մոտենալը ահազանգող ազդանշաններին», —«Սի-էն-էն»” հեռուստաընկերության  եթերում   ասել է  Գրեգը:

Ողբերգության  վայրից հասած նկարներից կարելի է ենթադրել, որ քաղաքը ահռելի ավերածությունների է ենթարկվել: Նախնական տվյալների համաձայն, տարերքը ամբողջովին ոչնչացրել է մոտ 300 տուն:

Հարրիսբուրգի փրկարարներին օգնության են հասել  Իլինոյսի  տարբեր  մասերից ուժեր:  Վնասվել է տեղի հիվանդանոցը, որը հարմարեցված էր 78 մահճակալի համար, նաև դպրոցներն ու եկեղեցիները: Ներկայումս    քաղաքն  ու մոտակա  շրջանները առանց հոսանքի են: Նահանգի իշխանություննեը խոստանում են վերականգնել հոսանքն  օրվա երկրորդ  կեսին:  «Եթե մինչև երեկո դա չլինի, ապա փրկարարական աշխատանքները կբարդանան»,- նշել է Հարրիսբուրգի քաղաքապետը:

Անցած գիշեր ուժեղ քամիները հարվածեցին միանգամից ԱՄՆ-ի  մի քանի նահանգների միջին արևմուտքում : Փոթորիկների մասին տեղեկատվություն  հասել է միանգամից մի քանի քաղաքներից: ԶԼՄ-ների տվյալների համաձայն Միսսուրի նահանգում  մեկ մարդ է մահացել ևս մի քանիսը `վիրավոր են, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply