Կամային հաղթանակ. Հայաստան-Կանադա` 3:1

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 29, 2012 23:40

Քիչ առաջ Լիմասոլում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի և Կանադայի հավաքականների հանդիպումը: Մեր ընտրանին կամային հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Կարևորն այն է, որ մերոնք հիանալի դրսևորեցին իրենց: Ընդ որում, հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, սակայն, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, մի շարք վտանգավոր պահեր ստեղծելով, չկարողացան արդյունավետ եզրափակել դրանք,  գրավել մրցակցի դարպսը:

Ընդ որում, հանդիպումը մեր թիմի համար այնքան էլ հաջող չսկսվեց: Արդեն 5-րդ րոպեին կանադացիների թիմի ավագ Քևին Մակքենան գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Մերոնք շարունակ գրոհում էին, սակայն միայն 18 րոպե անց Մարկոս Պիզելին 20 մ հեռավորությունից կատարած հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հավասարեցրեց հաշիվը` 1:1: Երկրորդ խաղակեսում` 66-րդ րոպեին Պիզելին երկրորդ գնդակն ուղարկեց կանադացիների դարպասը: Իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում, փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովին վայր գցելու համար, նշանակվեց 11 մ-ոց տուգանային հարված: Այն հստակ իրացրեց Հայաստանի հավաքականում նորամուտը նշած հոլանդական «Այաքսի» խաղացող  Արազ Օզբիլիսը: Ընդհանրապես, նա փայլուն տպավորություն թողեց, ապացուցելով, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Հայաստանի հավաքականն էլ հաստատեց, որ մնում է ուժեղ:

Թիմերը հանդես եկան այսպիսի կազմերով.

Հայաստան. 1.Ռոման Բերեզովսկի, 4.Սարգիս Հովսեփյան, 16.Վալերի Ալեքսանյան, 15.Հրայր Մկոյան, 17.Արտակ Եդիգարյան, 7.Արթուր Եդիգարյան, (3.Արթուր Յուսպաշյան, 77) 18.Հենրիխ Մխիթարյան, 23.Արազ Օզբիլիս, 20.Լևոն Հայրապետյան, (9.Կամո Հովհաննիսյան, 90), 8.Մարկոս Պիզելի, 14.Յուրա Մովսիսյան (11.Արթուր Սարկիսով, 71)

Կանադա. 1.Միլան Բորյան, 2.Նիկ Լեջերվուդ, 3.Մայկ Կլուկովսկի, 4.Քևին Մակքենա, 13.Ատիբա Հատչինսոն, 10.Սիմեոն Ջեքսոն, 5.Ադամ Ստրայթ, 6.Ջուլիան Դեգուզման, 15.Դավիդ Էդգար, 11.Ջոշ Սիմպսոն, 9.Տուսեն Ռիկետս

Դիտվել է 1794 անգամ:
Print Friendly

Leave a Reply