Վարչապետին նախանձո՞ւմ են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 19:56

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Մաշտոցի պուրակի խնդրին: Նա նշեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, իսկ նախօրեին ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ կրկին հնչել է այն տեսակետը, որ տաղավարները ժամանակավոր են և պետք է հանվեն պուրակից:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե վարչապետի` Մաշտոցի պողոտայում իրականացված շինարարության վերաբերյալ հնչած տեսակետը չի համապատասխանում Տարոն Մարգարյանի գործունեությանը, և որ իրենց միջև առկա է հակասություն, վարչապետը պատասխանեց. «Իմ և Տարոն Մարգարյանի դիրքորոշումներն այդ հարցում նույնն են: Մենք դեմ ենք, որ այդ տաղավարները այգում մշտապես լինեն: Դրանք «Հին Երևան» նախագծի իրականացման դեպքում դուրս են հանվելու»,-ասաց նա:

Տիգրան Սարգսյանը նաև հայտնեց, որ լրատվամիջոցներում որոշ մարդիկ արհեստական թեզեր են առաջ քաշում, թե վարչապետի հարաբերությունները վատ են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Կարծում եմ` ոմանք ուղղակի նախանձում են, որ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք»,-ասաց նա:

Դիտվել է 1768 անգամ:
Print Friendly

Leave a Reply