Գրքերի գների բարձացման հարց Կառավարության կամ Ազգային ժողովի կողմից չի քննարկվել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 29, 2012 19:47

Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի հարցը վերաբերում էր հայ գրատպության 500-ամյակին, որը լրանում է այս տարի: Պատգամավորը նախ ընդգծեց, որ հրաշալի առիթ է` արժեվորելու մեր գրավոր ժառանգությունը և հասարակության հայացքը դեպի գիրքը շրջելու, ապա  խոսեց գրախանութներում գրքերի գների կտրուկ բարձրացման և գրահրատարակչության ոլորտին որոշակի արտոնություններ տրամադրելու մասին: «Այս օրերին գրահրատարակչական հանրության շրջանում անհանգստություն է տիրում,-ասաց նա,-խնդիրն այն է, որ շատ գրախանութներում գրքի արժեքը 1 օրվա մեջ 100 տոկոսանոց աճ է արձանագրել»:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ երեկ իրենք հանդիպել ենք գրահրատարակիչների հետ և պարզաբանել, որ այդ իրողությունը կառավարության կամ Ազգային ժողովի հետ որևէ կապ չունի, և որ գրքերի գների բարձացման նոր դրույքաչափի հարց կառավարության կամ ազգային ժողովի կողմից չի բարձրացվել և չի քննարկվել: «Մենք այդ հստակությունը մտցրել ենք, դրա վերաբերյալ նաև պաշտոնական պարզաբանում կլինի,-ասաց նա,-ինչ վերաբերում է գրահրատարակչության ոլորտում անհրաժեշտ արտոնություներին, ապա այդ ոլորտում արդեն իսկ բազմաթիվ արտոնություններ կան` մասնավորապես պարբերականների, մանկան գրքերի, դասագրքերի հրատարակության հետ կապված»:

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply