Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Ղարաբաղ` թաքնված գանձ» տեսաֆիլմի շնորհանդեսին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 29, 2012 19:18

    Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին մասնակցել է «Ղարաբաղ` թաքնված գանձ» տեսաֆիլմի շնորհանդեսին, որը նկարահանվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատվերով:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ֆիլմերի ստեղծումը` այն համարելով լավ հնարավորություն ինչպես Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու, այնպես էլ մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման տեսանկյունից:

Դիտվել է 2477 անգամ:
Print Friendly

Leave a Reply